«Ժառանգությունը» սատարում է Լեւոն Տեր–Պետրոսյանին

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը փետրվարի 12-ին լրագրողներին հայտարարել է, որ ՀՀ նախագահի ընտրություններում «Ժառանգությունը» սատարելու է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և իրենց ընտրազանգվածին կոչ է անում քվեարկել հենց նրա օգտին: Ըստ Հ. Խուրշուդյանի, իրենք նման որոշում են կայացրել նախօրեին տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում: