ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Այրել են Սերժ Սարգսյանի շտաբը
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 10-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Վարազդատ Պետրոսյանը և հայտնել, որ փետրվարի 9-ի, ժամը 21.10-ից մինչև փետրվարի 10-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, դյուրավառ հեղուկով լցված ապակյա տարա են նետել սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հաղթանակ գյուղի 6-րդ փողոցի թիվ 31 հասցեում տեղակայված «Հանրապետական» կուսակցության նախընտրական շտաբի տարածք, ինչի հետևանքով այրվել է ակումբային աթոռը և ստվարաթղթե արկղը: Կատարվում է նախաքննություն:
Source Url:
