ՀՀ օմբուդսմենը դժգոհ է

«Ես, որպես մարդու իրավունքների պաշտպան, բավարարված չեմ առաջին հերթին Հանրային հեռուստատեսության լուսաբանումով, նախընտրական գործընթացից առաջ», փետրվարի 8-ին Հայելի ակումբում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը. «Պետք է նշեմ, որ մասնավոր հեռուստաընկերությունների տրամադրվածությունը, նրանք մոտեցումը, քաղաքականությունը մի քիչ այլ է, եւ բազմակարծության հիմնական ապահովողը բոլոր երկրներում պետք է լինեն Հանրային հեռուստաընկերությունները: Նրանք պետք է բազմակարծություն ապահովեն: Շատ դեպքերում, իր լրատվական միջոցներով Հանրայինը կարծես թե դառնում է բեւեռներից մի կողմ, իր լրագրողների միջոցով ինքը պատասխան է տալիս այս կամ այն քաղաքական գործչին, այնինչ նա ընդամենը պետք է լուսաբանի, եւ հանրությունը պետք է որոշի օբյեկտիվությունը: Այդ տեսակետից կողմնակալություն ես նկատել եմ նախընտրական գործընթացից առաջ: Որոշակի հավասարակշռություն փորձել են մտցնել, բայց դեռ որոշակի անելիքներ կան, եւ այդ տեսակետից, տեղեկատվության տեսակետից քաղաքացիների իրավունքները կարծում եմ խախտվում են”, ասում է Արմեն Հարությունյանը: