ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լեւոն Տեր–Պետրոսյանը պահանջնում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը չեղյալ հայտարարել
Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը չեղյալ հայտարարելու պահանջով, քանի որ նրա քարոզարշավի ընթացքում ակնհայտորեն ծախսվում են նախընտրական հիմնադրամից դուրս միջոցներ, ինչն արգելված է օրենքով, փետրվարի 5-ին հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Եթե ԿԸՀ-ն երեք օրերի ընթացքում չտա պատասխան, ինչպես պահանջում է օրենքը, Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը դիմելու է դատարան` ԿԸՀ անգործության մասին հայցով: Ի դեպ, Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը քարոզարշավի ընթացքում արձանագրած օրինախախտումների եւ մտահոգությունների մասին տեղեկությունները ներկայացրել է միջազգային դիտորդներին, որոնք այժմ ուսումնասիրում են դրանք:
