ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազատազրկված են եղել 3593, ազատվել 1229
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախարարության քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների եւ կալանավորվածների թվաքանակը կազմում է 3539 անձ (2006-ին՝ 3083 անձ)։ Ըստ տարիքային եւ սեռային բաժանման պատկերը հետեւյալն է։ 3539–ից կալանավորված անձիք` 617 անձ, այդ թվում՝ 26 անչափահաս, 19 կին։ Դատապարտված անձիք` 2922 անձ, այդ թվում` 77 ցմահ ազատազրկման դատապարտված։ 806 դատապարտյալ՝ փակ տիպի ուղղիչ հիմնարկում, 1127 դատապարտյալ՝ կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկում. 823 դատապարտյալ՝ կիսաբաց տիպի ուղղիչ հիմնարկում, 98 դատապարտյալ՝ բաց տիպի ուղղիչ հիմնարկում։
2007 թվականի ընթացքում ՔԿ հիմնարկներից ազատվել են 1229 անձ, որից՝ պատիժը լրիվ կրելով՝ 277 դատապարտյալ, որից՝ 8 կին, 2 անչափահաս, պայմանական վաղաժամկետ ՝ 525 դատապարտյալ, որից՝ 15 կին, 10 անչափահաս, ներման կարգով - 27 դատապարտյալ, համաներումով - 6 անձ, խափանման միջոց կալանքի փոփոխմամբ - 240 անձ, որից՝ 12 կին, դատարանի դահլիճից՝ 131 անձ, որից՝ 3 անչափահաս, 3 կին, հիվանդության պատճառով՝ 7 դատապարտյալ, նույն ժամանակահատվածում մահացել է 20 անձ:
Այլ պետությունների ազատազրկման վայրերից ՀՀ ազատազրկման վայրեր հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել են թվով 10 դատապարտյալներ:
2007 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ենթակայությունից ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ենթակայությանն են փոխանցվել «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Կոշ», «Էրեբունի» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկների պահպանության գործառույթները:
2007թ-ի ընթացքում հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից կատարվել են մոտ 288 այցելություններ (2006-ին՝ 247) քրեակատարողական հիմնարկներ, որոնց արդյունքում իրականացվել են մշակութային եւ կրթական բնույթի միջոցառումներ« ցույց է տրվել բժշկական եւ նյութական օգնություն:
2007 թվականին 379 դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ անհրաժեշտ նյութեր են ներկայացվել ՀՀ նախագահի աշխատակազմ: Ներում է շնորհվել 33 դատապարտյալի, որոնցից 21-ը ազատվել են պատժի հետագա կրումից, 12 դատապարտյալի պատժաչափերը կրճատվել են:
