ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եվրամիության համար կարեւորը գործընթացն է ոչ թե արդյունքը
Եվրամիության երկրներն ավելի շատ հետաքրքրված են Հայաստանի նախագահական ընտրությունների պատշաճ անցկացման մեջ, քան թե արդյունքներով, հինգշաբթի լրագրողներին հայտնել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաշ Կնոթհեն. «Եվրամիության երկրների համար կարևոր է հենց ընտրական գործընթացը, այլ ոչ թե դրանց արդյունքը։ Բացի այդ, մեզ համար կարևոր է առաջընթաց նկատել 2007թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների համեմատ»,- ասել է նա, ավելացնելով, որ Հայաստանը պետք է առաջ շարժվի զարգացման ժողովրդավարական ուղիով։Կնոտեն նշել է նաեւ, որ ԵՄ երկրների դեսպանների և ՀՀ նախագահի երեկվա հանդիպման նպատակն էր ընտրական գործընթացների քննարկումը, մասնավորապես, դրանց որոշ կազմակերպչական պահերի վերաբերյալ, ինչպես նաև ճշտել նախագահի դիրքն ընտրությունների պատրաստման գործընթացի նկատմամբ. «Երեկ մենք հանդես եկանք ունկնդրի դերում, մենք չենք գնահատում գործընթացները, մենք դիտորդների դերում ենք, սակայն, ի տարբերություն ընտրություններին ներկա գտնվող միջազգային դիտորդներին, մենք մշտական դիտորդներ ենք»,- պարզաբանել է դեսպան Կնոթհեն։Ըստ նրա, իրենք նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում առանձնակի տարբերություն չեն նկատել արտաքին քաղաքականության հարցերի առումով, մասնավորապես, Եվրամիության հետ հարաբերությունների վերաբերյալ, և «դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵՄ-ի համար առավել կարևոր է ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը»։
Եվրոպական մեկ այլ կառույցի՝ Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասել է, որ ինքը կարևորում է Եվրոպայի խորհրդի խորհդարանական եհաժողովի դիտորդական առաքելության գործունեությունը նախագահական ընտրությունների շրջանում։ Նախարարը նաեւ հույս է հայտնել, որ միջազգային դիտորդական առաքելությունների` առաջիկա ընտրությունների արդյունքով տրվելիք գնահատականներն առաջընթաց կարձանագրեն` նպաստելով ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում։
