Ամենահարուստ թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է

Հայաստանի հանրապետության նախագահի աթոռի հավակնորդների նախընտրական հիմնադրամները շարունակվում են եւ համալրվել նոր ֆինանսական հոսքերով եւ նվազել՝ կատարված ծախսների հաշվին։ Հունվարի 24-ի դրությամբ բոլոր 9 թեկնածուները միասին ունեն արդեն 58.565 միլիոնդ դրամ, նախկին՝ 42.793 միլիոնի փոխարեն։

Նախընտրական հիմնադրամում ամենաշատ փող ունի Արթուր Բաղդասարյանը։ Արթուր Բաղդասարյանն ինքը ներդրել է 10 միլիոն դրամ, եւս 60 ֆիզիկական անձ ներդրել են 10.3 միլիոն դրամ եւ Արթուր Բաղդասարյանն ունի 20.3 միլիոն դրամ։ Երկրորդը Սերժ Սարգսյանն է։ 30 իրավաբանական անձ նրա հաշվին է փոխանցել 14.9 միլիոն դրամ, 2.4 միլիոն էլ փոխանցել են 13 ֆիզիկական անձ։ Այսպիսով Սերժ Սարգսյանը հունվարի 24-ի դրությամբ ունի 17.3 միլիոն դրամ։ Ոչ Արթուր Բաղդասարյանը, ոչ Սերժ Սարգսյանը ու ոչ մի լումա դեռ չեն ծախսել։ Երրորդը «հարուստը» Վահան Հովհաննիսյանն է։ Նա իր հաշվին նախկին 10 միլիոնի փոխարեն արդեն ունի 14 միլիոն դրամ, որից 10 սեփական գումարներն են, իսկ 4 միլիոն ներդրել են 27 ֆիզիկական անձիք։ Լեւոն Տեր–Պետրոսյանի ունեցած 1.493 միլիոն դրամին ավելացել է եւս մոտ 3 միլիոն եւ հիմա այս թեկնածուն ունի 4.695 միլիոն դրամ։ Տեր–Պետրոսյանն էլ դեռ ծախսեր չի արել։ Փոխարենը իր ունեցած 130 000 դրամի կեսը՝ 60 000–ը ծախսել է թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Առաջվա նման դատարկ են Արման Մելիքյանի, Արամ Հարությունյանի եւ Տիգրան Կարապետյանի նախընտրական «քսակները»։