ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռուս ազգայնականներն էլի հայի են վիրավորել
Չորեքշաբթի` հունվարի 23-ի երեկոյան Մոսկվայում մի խումբ դեռահասներ Բոլշայա Ակադեմիչեսկայա փողոցում 12-18 տարեկան հինգ դեռահասներ հարձակվել են Մոսկվայի Ատվոճանապարհային ինստիտուտի ուսանող, հայաստանցի 20-ամյա Վլադիմիր Քարամջյանի վրա սրտի շրջանոում դանակի հարվածներ ստացած տղան տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, հաղորդում են Ռուսաստանի լրատվամիջոցները։
Հարձակումը տեղի է ունեցել, երբ ուսանողը ճանապարհելիս է եղել իր մտերմուհուն։ Այժմ Քարամջյանը ծանր վիճակում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Ըստ ռուսական աղբյուրների, օտարերկրացիների վրա հարձակման դեպքերը ամենաշատը գրանցվում են Մոսկվայում և Պետերբուրգում՝ Ռուսաստանի երկու ամենախոշոր քաղաքներում։ Այսպես, 2007 թ. վերջին Պետերբուրգի դատախազությունը տեղեկացրել էր միանգամից մի քանի ծայրահեղական հանցագործությունների բացահայտման մասին։ Ձերբակալված երիտասարդներին դեռևս մեղադրանք չի ներկայացվել. այժմ ակտիվորեն քննվում է նման գործերի խմբին նրանց հնարավոր մասնակցությունը։
2007 թ. սեպտեմբերի 18-ին «Չելյուսկինցիների» այգում հայտնաբերվել էր ազգությամբ հայ Սարգսյանի դիակը՝ բռնի մահված նշաններով։ Դեկտեմբերի 1-ին Օմսկայա փողոցում դանակահարվել էր Վլադիմիր Բրեները (այդ սպանությունը համարեցին խուլիգանական)։ Նույն օրը Լանսկոյ ավտոմայրուղում սպանվել էր Ուզբեկստանի քաղաքացի Ումոջոն Խայիտովը։
2007 թ. դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ամենաաղմկահարույց սպանությունը. մետրոյի վագոնում սափրագլուխները հարձակվել են տուվացի լրագրողուհի և պաշտոնյա Սայանա Մոնգուշի վրա։ Նրան ծեծի են ենթարկել հենց ուղևորների աչքի առաջ։ Գործընկերների և իրավապաշտպանների միջամտությունից հետո գործը ներկայացվել է դատախազություն։
Հետաքննությունը պարզել է, որ հարձակման ենթադրյալ մասնակիցներն իրենց շտաբն են ունեցել՝ Դրեզդենսկայա փողոցի ստորգետնյա ակումբում։ Ինչպես տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը, պարզվել է 14-ից 20 տարեկան 11 երիտասարդների ինքնությունը. 5-ը մասնագիտական լիցեյների ուսանողներ են, մեկը՝ 8-րդ դասարանի և մյուսը՝ 9-րդ դասարանի աշակերտներ են։ Նրանցից ութը ձերբակալված են, երեք հոգու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը։
