ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեք թեկնածու գումար չունի, երեքը` սեփական գումար
Հայաստանի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, հունվարի 23-ի դրությամբ ՀՀ նախագահի 9 թեկնածուներից երեքի` Արամ Հարությունյանի, Արման Մելիքյանի եւ Տիգրան Կարապետյանի նախընտրական հիմնադրամներում գումար չկա: Այս պահին ամենաշատ փող ունի Արթուր Բաղդասարյանը` 20 միլիոն 300 հազար դրամ, որից 10 միլիոնը թեկնածուի ներդրումն է, 10 միլիոն 300 հազարը 60 ֆիզիկական անձանց հավաքական ներդրումը: Արտաշես Գեղամյանը ներդրել է 2 միլիոն դրամ: Նույնքան էլ ստացել է 10 ֆիզիկական անձանից: Արտաշես Գեղամյանը առայժմ միակն է, որ արդեն ծախսեր էլ է արել. եղած 4 միլիոնից 1.730 միլիոնը ծախսել է:
Վահան Հովհաննիսյանը ունի 10 միլիոնը, որն ամբողջությամբ իր ներդրումն է: Վազգեն Մանուկյանը ունի 130 000, որ ներդրել են երկու հոգի: Սերժ Սարգսյանը ունի 8.6 միլիոն դրամ: Ինքը ոչ մի լումա չի ներդրել, 6.4 միլիոնը 13 իրավաբանական անձանց ներդրումն է, իսկ 2.2 միլիոնը տվել են 12 ֆիզիկական անձ: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ սեփական ներդրում չունի: Նրա ունեցած 1 493 500 դրամից 500 000-ը տվել է մեկ իրավաբանական անձ, մնացածը` 23 ֆիզիկական անձ:
Ընդհանուր առմամբ 9 թեկնածուները միասին ունեն 42 793 500 դրամ:
