Ավելացան դիտորդները

ՀՀ նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է տեղական եւս 5 կազմակերպություն: «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հ/կ՝ 80 դիտորդ,10. «Երիտասարդական գիտա-մշակութային» հ/կ՝ 43 դիտորդ, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հ/կ՝ 206 դիտորդ, «Ապավեն» հ/կ՝ 210 դիտորդ, «Ունիսոն» հ/կ՝ 13 դիտորդ:

Այսպիսով ԿԸՀ-ում արդեն հավատարմագրված է տեղական 13, միջազգային՝ 4 կազմակերպություն: