Երդվեց եւս 38 դատավոր

Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ 38 դատավորների երդման արարողությունը, ովքեր դատավոր էին նշանակվել Նախագահի 2007թ. նոյեմբերի 30-ի եւ դեկտեմբերի 18-ի հրամանագրերով, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Ստանձն ելով դատավորի բարձր պաշտոնը, նրանք երդվել են «դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ եւ սկզբունքային, արդարացի եւ մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը եւ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»: