ԵՄ համար Կովկասը դեռ մեկ միավոր չէ

Չլուծված հակամարտությունները խոչընդոտում են Հարավայի Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատմանը, տարածաշրջանի բնակչության համար իրական դրական փոփոխությունների ապահովմանը, այնուհետև՝ ինստիտուցիոնալ բարեփոխմանը անցում կատարելուն։ Այս մասին երկուշաբթի Երևանում «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան.
միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։

«Չնայած տնտեսական առաջընթացին՝ տարածաշրջնում առկա են խնդիրներ և դիմակայություններ, որոնք թեև անմիջապես չեն ծագում տնտեսական անբարենպաստ պայմաններից, սակայն, այնուամենայնիվ, ուղղակիորեն կապված են անվտանգության հարցերի
հետ», - ասել է նա։

Միաժամանակ Սեմնեբին նկատել է, որ տարածաշրջանում փակ սահմանների (մասնավորապես, Ռուսաստանի և Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև) առկայության հետ կապված դժվարությունները թույլ չեն տալիս օգտագործել այս տարածաշրջանի ներուժը։ ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքերով, բարեփոխումների անցկացումից տարածաշրջանի երկրների բնակչության մի շարք կարճաժամկետ օգուտները, մասնավորապես, խոսքի ազատության կամ մարդու իրավունքների բնագավառում, անմիջական
տնտեսական բաղկացուցիչներ չունեն։

«Տարածաշրջանը հնարավոր կլինի դիտել որպես մեկ միասնական այն ժամանակ, երբ այս բնագավառներում բարեփոխումները զուգահեռաբար կիրականացվեն տարածաշրջանի բոլոր երկրներում, ինչպես նաև այն դեպքում, երբ առանձին պետություններ հատուկ ուշադրություն կդարձնեն առավել հեռանկարային խնդիրների լուծմանը», կարծում է
Սեմնեբին։ ԵՄ-ն վերջերս սկսել է ձևավորել առավել կանոնավորված ինստիտուցիոնալ հարաբերություններ տարածաշրջանի գործընկերների հետ, մասնավորապես, «Եվրոպական նոր
հարևանություն» քաղաքականության շրջանակներում, ինչպես նաև զարգանցելով
համագործակցությունը Ռուսաստանի և Թուրքիայի հետ։ «Սրանք մեր առաջին քայլերն են
փուլային զարգացման ճանապարհին, սակայն այս գործընթացներին ԵՄ-ի ներգրավումը կրում
է հեռանկարային բնույթ», -տեղեկացրել է ԵՄ ներկայացուցիչը։

Գիտաժողովի մասնակիցների թվում են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Պիտեր Սեմնեբին, Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով նախկին
համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ինչպես նաև Մինսկի խմբի ԱՄՆ գործող համանախագահ
Մեթյու Բրայզան, ինչպես նաև Թուրքիայի, Ռումինիայի, Հունաստանի, Բուլղարիայի,
Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։