ՆախաՃաշեցին միասին

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հունվարի 14-ին` ժամը 13:00-ին Ֆրանսիայի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսսոֆֆի նախաձեռնությամբ Վազգեն Մանուկյանը նախաճաշել է եվրոպական երկրների մեկ տասնյակ դեսպանների դեսպանների հետ՝ Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը: Նախաճաշին ներկա է եղել նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

Հանդիպման ընացքում դեսպանների խնդրանքով ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրել է իր ծրագրային հիմնադրույթներն ու մոտցումները ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Բացի այս, քննարկվել են հարցեր եւ հնչել գնահատականներ` կապված հանրապետությունում ստեղծված նախընտրական իրավիճակի հետ: