ԿԸՀ-ն վերեւից հրահանգ չի ստացել

«Առավոտ» օրաթերթը սեփական աղբյուրների վրա հենվելով գրել էր, թե գործող իշխանության վերին օղակներից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգվել է հարմար փաստարկներ գտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին` որպես ՀՀ նախագահի թեկնածուի, չգրանցելու համար: Այսօր ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, «Առավոտ»-ին պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրման հայտ ներկայացրած բոլոր 9 թեկնածուներն էլ անպայմանորեն գրանցվելու են: Իսկ ինչ վերաբերում է թեկնածուների կողմից ԿԸՀ-ին ներկայացված ինչ-ինչ փաստաթղթերում թերությունների հնարավորությանը, ապա, ըստ պարոն Ազարյանի, նման դեպքերում օրենքով սահմանված կարգով թեկնածուին տրվում է 48 ժամ` փաստաթղթերում ճշգրտումներ անելու համար»: Այդուհանդերձ, ԿԸՀ նախագահը եւս մեկ անգամ երաշխավորել է, որ որեւէ թեկնածու գրանցման մերժում չի ստանալու: