Արդեն 155 անդամ

Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչ Ջոն Սարբանեսը պաշտոնապես միացել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբին: Նա խմբի 155-րդ անդամն է: Ջոն Սարբանեսը կրթության եւ աշխատանքի, բնական ռեսուրսների, վերահսկողության եւ բարեփոխումների հանձնաժողովների անդամ է: Նա նաեւ հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունման կողմնակից է: