Գործուղվեց հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխը

Հուլիսի 18-ին Երեւանում տեղի է ունեցել Իրաք մեկնող հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխի ճանապարհման արարողությունը: Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ հայ խաղաղապահները կարեւոր առաքելություն են կատարում, հանուն մեր պետության շահի: Գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունը բարձր է գնահատում Իրաքում եւ Կոսովոյում մեր խաղաղապահների ծառայությունը: