ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մատենադարանի նոր տնօրենը Հրաչյա Թամրազյանն է
Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը հուլիսի 17-ից ունի նոր տնօրեն` «Նաիրի» հրատարակչության գլխավոր տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Բացի Հրաչյա Թամրազյանից, Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար առաջադրվել էր նաեւ Մատենադարանի գիտաշխատող Մանի Շիրինյանը: Սակայն գիտական խորհրդի 27 անդամները նախապատվությունը տվել են Հրաչյա Թամրազյանին, ում պաշտպանում էր Մատենադարանի նախկին տնօրեն եւ գիտական խորհրդի ներկայիս ղեկավար Սեն Արեւշատյանը:
Source Url:
