ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
9 տոննա ռազմական բուժսարքավորում նվեր Գերմանիայից
Հուլիսի 17-ին Երեւանում Հայաստանին է հանձնվել Գերմանիայից որպես մարդասիրական օգնություն ուղարկված բուժսարքավորումները: Հայաստանում Գերմանիայի գործերի ժամանակավոր համատարմատար Մելանի Մոլթմանը հայտարարել է, թե ձեռնարկը հնարավոր է դարձել իրականացնել Գերմանիայի զինուժի կրճատման արդյունքում: «Հուսով եմ, որ Հայաստանի եւ Գերմանիայի ռազմական համագործակցությունը հետագայում էլ կզարգանա եւ կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ընդհանրապես»: Տիկին Մոլթմանը հրաժարվել է ասել օգնության ֆինանսական արժեքը, սակայն նշել է, որ բուժսարքավորումների ընդահուր քաշը 9 տոննա է:
Source Url:
