Սուրբ Էջմիածնի գանձարանի առաջ

Հուլիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանի առաջ հողին են հանձնվել վերաթաղման նպատակով հայրենիք տեղափոխված Ալեք եւ Մարի Մանուկյանների աճյունները: Ալեք եւ Մարի Մանուկյանները Սփյուռքահայ հայտնի բարեգործներ են: Ալեք Մանուկյանը Հայ առաքելական եկեղեցուն արված բազմաթիվ նվիրատվությունների համար արժանացել էր Ազգային Հերոսի կոչման: Ամուսինները թաղված էին Դետրոյտում, որտեղից նրանց աճյունները տեղափոխվեցին Հայաստան:

Վերաթաղման արարողությանը մասնակցել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի եւ ԼՂՀ նախագահները, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, Մանուկյանների զավակները, հարազատները, Հայաստանի կառավարության անդամներ: