ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սադոյանն ու Քոչարյանը նորից ԱԺՄ-ում
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հուլիսի 12-ին ըստ էության ոչ հերքել ու ոչ էլ հաստատել է կուսակցությունից տարիներ առաջ հեռացած եւ սեփական քաղաքական ուժ հիմնած Արշակ Սադոյանի եւ Շավարշ Քոչարյանի ԱԺՄ-ին վերամիավորվելու հավանականության մասին տեղեկությունները:
«Այժմ ընդդիմադիր դաշտում նոր, ավելի ուժեղ կուսակցությունների ստեղծման անհրաժեշտությունը կարող է բերել նորից վերամիավորման, բայց, որոշակի բանակցություն այդ ուղղությամբ չի տեղի ունեցել, ուղղակի Արշակ Սադոյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում եթե ես դնեմ թեկնածություն, ինքը կպաշտպանի իմ թեկնածությունը, բայց ես չեմ բացառում, որ ոչ միայն իրենց հետ, այլ նաեւ ուրիշ քաղաքական ուժերի հետ հնարավոր կլինի միասնական կուսակցություն ստեղծել: Ես կարծում եմ,որ դրա ժամանակը եկել է: Դա կհասցնենք մինչեւ 2008 թվականը, թե դրանից հետո, ես չգիտեմ, բայց քաղաքական դաշտում պետք է լինեն 4-5 մեծ կուսակցություն, որոնք տարբերվում են իրենց գաղափարներով, եւ ոչ թե 50 կուսակցություն: Դա սխալ է», ասում է Վազգեն Մանուկյանը:
