ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հրանտ Դինքի սպանությունը մինչեւ վերջ չի բացահայտվի
Ստամբուլի Ակոս թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը ամբողջությամբ չի բացահայտվի, հուլիսի 4-ին Երեւանում հայտարարել է, pատմական գիտությունների դոտկոր Արսեն Ավագյանը: Արսեն Ավագյանը ասել է նաեւ, որ Թուրքիայում չի արձանագրվել գոնե մեկ դեպք, երբ անդրկուլիսյան ուժերի կազմակերպած եւ իրականացրած սպանությունը մինչեւ վերջ բացահայտվի:
Դատաքննության արդյունքում սպանության կազմակերպման եւ իրականացման ողջ մեղքը կդրվի կասկածյալների խմբի վրա, իսկ հետագա շղթան չի բացվի, չնայած կան նրանց եւ անդրկուլիսյան ուժերի հետ կապերի ապացույցներ, հայտարարել է Արսեն Ավագյանը: Ըստ Արսեն Ավագյանի, իր ասածն է ապացուցում այն իրողությունը, որ Թուրքիայի ազգային անվտանգության եւ ոստիկանության ութ աշխատակիցներ, ովքեր հայտարարել էին, թե նախապես տեղյակ են եղել ծրագրված ոճրագործությանը, դատարան չեն կանչվել եւ չեն հարցաքննվել: Արսեն Ավագյանի կարծիքով Հրանտ Դինքի սպանության առաջին պատճառը նրա ազգային պատկանելիությունն է, հետո` ժողովրդավարական արժեքների համար նրա համառ պայքարը:
