ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Թորոսյանը երաշխիքներ չունի
Հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եխ նախարարների կոմիտեի Հայաստանի ստանձնած պարտավորությունների մոնիտորնիգի հանձնախմբի` Ագոյի խմբի ղեկավար դեսպան Պիեր Սյորգենը ասաց, թե ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ՀՀ կառավարության նախաձեռնած փոփոխությունները հակասում են հանրային շահերին, քաղաքական բազմակարծությանը եւ սահմանափակում խոսքի ազատությունը: Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը անդրադարձել է այս գնահատականներին:
Տիգրան Թորոսյանը ասաց, թե գնահատականներ տալու համար պետք է ունենալ փաստաթղթեր եւ անցկացնել փորձաքննություն. «Ագոյի խումբը միանգամայն բնականորեն արձագանքում է, այն, իմ կարծիքով հանիրավի աղմուկին, որ Հայաստանում բարձրացված է: Մարդիկ չեն կարող անտարբեր մնալ այս ամենին: Բայց վստահ եմ, որ լիարժեք եւ վերջնական գնահատական կարելի է տալ միայն փորձագիտական ուսումնասիրությունից հետո, գոնե փաստաթուղը կարդալուց հետո»:
Տիգրան Թորոսյանը եւս մեկ անգամ կրկնեց. «Այս օրենքի փոփոխությունը որեւէ հիմք չի կարող լինել Ազատություն ռադիոկայանի հայաստանյան խմբագրության հաղորդումները հեռարձակելու դադարեցնելու համար: Սա ինձ համար ակնհայտ է»: Բայց Տիգրան Թորոսյանը չի կարող երաշիքներ տալ, թե օրենքի ընդունումից հետո «Ազատությունը» չի փակվի` «դա իմ լիազորությունների մեջ չի մտնում»:
