Ի պաշտպանություն Ազատության

Հուլիսի 2-ին Ազատության հրապարակում մի շարք հասարակական կազմակերպություններ կազմակերպել էին բողոքի ակցիա` Հայաստանի Ազգային ժողովում քննարկվող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունների կապակցությամբ, որի հետեւանքը կարող է լինել այն, որ կարող է դադարեցվել «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը: Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվել են դեպի խորհրդարան: Ակցիայի մասնակիցները խորհրդարանի ճաղերին ամրացրին պաստառները եւ ամոթանք տվեցին այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել նախագծերին: