1.5 միլիոն դրամ ականների ռիսկի ուսուցմանը

Դեռեւս 2001 թվականին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուեւը նախաձեռնել է «Հազարավոր ճաշկերույթների երեկո» ծրագիրը, որի նպատակը այս կամ այն մարդասիրական կարիքների համար գումար հանգանակելուն ուղղված ճաշկերույթներ կազմակերպելն է: 2007 թվականի ապրիլի 11-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր համատարմատար Էնթոնի Գոդֆրիին է հրավիրել ճաշկերույթի եւ հանգանակվել է 1 510 000 դրամ: Գումարն ուղղվելու է Հայաստանի սահմանամերձ 16 բնակավայրերում ականնների ռիսկի ուսուցման ծրագրին: Հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման նախաձեռնության հեղինակները պատմեցին ծրագրի մասին:

Կարմիր Խաչի ներկայացուցիչ Աննա Եղիազարյանը տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում կա ռիսկային 62 համայնք եւ 102 կասկածելի տարածք, ընդհանուր 321 000 քմ, որտեղ ապրում է 68 737 մարդ: Հրադադարի կնքումից հետո Հայաստանում ականներից զոհվել է 110 մարդ, վիրավորվել 284-ը:

Հանգանակված գումարներով կտպագրվեն բուկլետներ, պաստառներ որոնք կբաժանվեն մարդկանց ու կիրազեկեն չպայթած զինամթերքի վտանգների մասին: Կկազմակերպվեն նաեւ դասընթացներ մոտ 400 շահառուի համար, իսկ մարդաշատ վայրերում փակցված պասռատները տեսանելի կլինեն բոլորին: Ծրագիրը կիրականացվի հայկական մարդասիրական ականազերծման կենտրոնի օգնությամբ: