ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ժառանգություն կուսակցության հայցը բավարարվեց
Երեւանի Կենտրոն եւ Նորք, Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր բավարարեց Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության: Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել էր դատարան որպեսզի դատական կարգով պարտավորեցնեն ՀՀ գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել 2006 թվականի մարտ ամսին իրենց գրասենյակի գլխավոր համակարգիչ ապօրինի մուտք գործելու եւ տվյալներ կողոպտելու փաստի կապակցությամբ:
Source Url:
