ՄԱԿ-ը առաջարկում է արդյունավետ կրթության համար բարենպաստ պայմաններ ստեղծել

Հունիսի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ 2006 թվականի մարդկային զարգացման ազգային զեկույցի շնորհանդեսը: «Կրթական վերափոխումները Հայաստանում» անվանված զեկույցը նվիրված է կրթությանը: ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի խոսքով, զեկույցի համար ընտրվել է կրթական ոլորտտ, որովհետեւ «կրթական համակարգ ընտրել, նշանակում է հասարակություն ընտրե, ընտրել արժեքներ, որ հատուկ են այդ հասարակությանը»: Ըստ հեղինակների, զեկույցի հիմնական նպատակը տեղեկացված եւ կառուցողական քննարկում եւ երկխոսություն ապահովելը:

Մարդկային զարգացման ազգային զեկույցի հեղինակները վստահ են, որ պաշտոնյաներն ու քաղաքացիները միասին պետք է որոշեն, թե ինչ հասարակություն են ուզում եւ հնից հրաժարումն ու նոր արժեքների ու մոտեցումների որդեգրումը ցույց կտա, թե Հայաստանը որքանով մրցունակ կլինի: ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանը այս առթիվ ասաց, որ դեպի ժողովրդավարություն եւ ազատական տնտեսություն տանող ճանապարհին կրթությունը առաջնահերթությունների շարքում է:

Բայց կան խնդիրներ եւ զեկույցի աշխատանքային խմբի ղեկավար Սերոբ Խաչատրյանը ներկայացրեց մտահոգվելու երկու պատճառ: Նախ 2003 թվականի համեմատ մրջնակարգ դպրոցից դուրս մնացած երեխաների քանակը 1531-ից աճել է 6482` ավելի քան 4 անգամ: Ընդ որում, շատ երեխաներ դպրոցից դուրս են գալիս սովորելու ցանկության բացակայության պատճառով: Եվ երկրորդ. եթե 2003 թվականին հասարակության գրագիտության, կրտսեր դպրոցում երեխաների ներգրավվածության, գենդերային հավասարության աստիճանով Հայաստանը, ըստ UNESCO-ի տվյալների աշխարհում12-րդ տեղում էր, ապա 2004-ին` արդեն 29-րդ:

Զեկույցի փորձագետ Թոմաս Ուելշը բերեց այն նախապայմանները, որ արդյունավետ կրթյան համար բարենպաստ պայմաններ են ստեղծում. օրենքի գերակայություն, կոմպետենտ եւ պրոֆեսիոնալ հաստատություններ, կոմպետենտ, ունակ եւ արհեստավարժ վարչակազմ, տեղեկացված, վստահող եւ գործընթացներին մասնակցող քաղաքացիական հասարակություն: «Առանց սրանց մեր ջանքերը արդյունք չեն տա», հայտարարեց Թոմաս Ուելշը:

«Կրթական վերափոխումները Հայաստանում» զեկույցի հեղինակները առաջարկում են արդյունքի հասնելու համար հետեւյալ քայլերը. կրթական համակարգը պետք է ոչ միայն սովորեցնի, այլ նաեւ` սովորի, մակնավարժները պետք է վերապատրաստվեն, համակարգը պետք է ճկուն լինի եւ արագ արձանագանքի փոփոխություններին, ինչ-որ առումով առաջ լինի հասարակությունից, քանի որ գործ ունի գալիք սերնդի հետ, մասնագիտական կրթության կազմակերպմանը պետք է մասնակցեն նաեւ գործատուները, խնդիրները պետք է լուծվեն համակարգային մոտեցումներով: