ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սամվել Բաբայանը չի աջակցի
«Դաշինք» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե «վերջին շրջանում տարբեր ԶԼՄ-ներով լուրեր են տարածվում այն մասին, որ Սամվել Բաբայանը Արցախի նախագահի առաջիկա ընտրություններում պաշտպանում է այս կամ այն թեկնածուին: Արցախում ներկայում գրանցված բոլոր թեկնածուների հետ Ս.Բաբայանը ժամանակին ունեցել է աշխատանքային բնականոն հարաբերություններ: Սակայն Սամվել Բաբայանը դեռ 1990-ական թվականներին հայտարարել է և հիմա էլ պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, ովքեր տեղափոխվել են Արցախից, իրավունք չունեն խառնվելու Արցախի ներքին գործերին: Ս.Բաբայանը 2004 թվականի աշնանից որեւէ կերպ չի միջամտում Արցախի ներքաղաքական զարգացումներին և նման նպատակներ ներկայում էլ չունի: Ուստի` այս կամ այն թեկնածուին պաշտպանելու մասին բոլոր խոսակցությունները ապատեղեկատվություն են: Տեղեկացնում ենք նաև, որ 2007 թվականի մայիս ամսին «Դաշինք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել Արցախի նախագահի առաջիկա ընտրություններում որեւէ մեկի թեկնածությունը չպաշտպանելու վերաբերյալ»:
