ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հանրապետությունը» կքննարկի Րաֆֆի Հովհաննիսյանի հարցը
Երբ հանրապետական Խաչիկ Մանուկյանը հրաժարվեց թիվ 15 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի մանդատից, կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակեց նոր ընտրություն: Խաչիկ Մանուկյանը կրկին առաջադրվել է: Առաջադրվել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հունիսի 18-ին լրագրողները «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցից հետաքրքրվեցին, «Հանրապետույթունը» կպաշտպանի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Սուրենյանցը հայտարարեց, որ հարցը կորոշվի կուսակցության քաղաքական խորհրդում, երբ ուսումնասիրված կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրած ծրագիրը եւ առաջադրվելու պատճառները. «եթե դրանցում գտնենք այն ընդդիմադիր այն հայացքները, որ մերն են` կպաշտպանենք, եթե ոչ` չենք պաշտպանի»:
Էլի լրագրողների առաջարկով անդրադառնալով ընդդիմադիր «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը` հանրահավաք անել նույնիսկ մեկ քաղաքացու համար, Սուրեն Սուրենյանցը ասաց, թե հանրահավաքները չեն կարող լինել մեկ հոգու անձնական գործ լինել. «հանրահավաքները այն բոլոր մարդկանց գործն են, ովքեր հավաքվում են հրապարակում: Ուղղղակի շարժման ղեկավարներից մեկը Նիկոլ Փաշինյանն է»:
Սուրենյանցը տեղեկացրեց, որ «Հանրապետությունը» «Իմիչմենտի» վերջին հանրահավաքին չի մասնակցել հարգելի պատճառներով, քաղաքական տարաձայնություններ չկան: Սուրեն Սուրենյանցը դժվարացավ ասել, թե որքան կշարունակվեն հանրահավաքները, սակայն կարծում է, որ ճիշտ կլինի մի փոքր դադար առնել` «նոր մոտեցումներով հասարակությանը ներկայանալու համար»:
