ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրատվական ծառայությունների պատասխանատուների այցը Բրյուսել
ՀՀ ԱԳՆ եւ ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության տնօրինության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված նախարարությունների եւ գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի պատասխանատուները ճանաչողական այցով հյուրընկալվեցին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:
Պատվիրակությունում ընդգրկված էին ՀՀ ԱԳՆ, ՀՀ ՊՆ, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության, ՀՀ ԱԺ, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ փրկարարական ծառայության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի խոսնակներ եւ ոլորտի այլ պատասխանատուներ:
Երկօրյա` բավականին հագեցած, ծրագրի շրջանակներում պատվիրակության անդամները ծանոթացան ՆԱՏՕ-ի ընթացիկ օրակարգի, Դաշինքի եւ Կովկասի փոխհարաբերությունների, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության ռազմավարության խնդիրներին: Նրանց ներկայացվեցին նաեւ «Ճգնաժամերի կառավարումը եւ մամուլը. ՆԱՏՕ-ի մոտեցումը», «Ինտերնետի օգտագործումը հանրային տեղեկատվության նպատակներով» թեմաները: Ծրագրի ավարտին կայացավ քննարկում` նվիրված Հայաստանում ՆԱՏՕ-ին, ԱԳԳԾ-ին եւ պաշտպանական բարեփոխումներին ուղղված ազգային տեղեկատվական ռազմավարության իրականացմանը:
