Ուրանի պաշարները կհետազոտվեն ռուսական կողմի հետ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանը մտադիր չէ զբաղվել ուրանի հարստացմամբ: Նա այդ հայտարարությունն արել է նախագահին առընթեր Ատոմային էներգետիկայի անվտանգության 9-րդ նստաշրջանի բացմանը: Նա ասել է, թե Հայաստանի համար նախընտրելի է միանալ ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողությամբ միջուկային ցիկլերի կենտրոնների ստեղծման գաղափարին: Այդ առումով համաձայնություն կա Ռուսաստանի հետ, ասել է նախագահը: Նա ներկաներին տեղեկացրել է նաեւ, թե ռուսական կողմի հետ շուտով սկսվելու է Հայաստանի հարավային շրջաններում ուրանի պաշարների հետազոտությունը: