ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանը նստացույց է սկսել
«Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարներից մեկը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, երեկվանից նստացույց է սկսել Ազատության հրապարակում` բողոքելով մայիսի 12--ի խորհրդարանական ընտրություններում թույլ տրված խախտումների դեմ:
«Այս ակցիայի նպատակն է՝ ցույց տալ, որ մենք այսօր ստեղծված իրավիճակի հետ չենք համակերպվել եւ ամեն ինչ անելու ենք իրավիճակը փոխելու համար»,- - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա վկայությամբ՝ նստացույցը կտեւի մինչեւ մայիսի 18--ը, երբ Ազատության հրապարակում կկայանա «Իմպիչմենտ» դաշինքի հանրահավաքը:
Ռուբեն Մելոյան
Source Url:
