ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ դիտորդների նախնական եզրակացությունը կլինի մայիսի 13-ին
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրություններին ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Թոնե Թինսգարդը, ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Լեո Պլատվոետը, Եվրոխորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավար Մարի Անն Իսլեր Բեգինը եւ ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի երկարաժամկետը դիտորդական առաքելության ղեկավար Բորիս Ֆրլեցը մայիսի 13-ին կներկայացնեն ՀՀ ԱԺ Մայիսի 12-ի ընտրությունների վերաբերյալ նախնական եզրակացություն: Ընդհանուր առմամբ, ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցում է 53 տեղական եւ 6 միջազգային կազմակերպության մոտ 14 000 դիտորդ:
Source Url:
