ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կահազանգի
«Հաշվի առնելով, որ քվեարկության օրը ընտրախախտումներ հնարավոր են հատկապես ընտրական տեղամասերում, կարևորելով նման խախտումները կանխելու անհրաժեշտությունը և, նկատի ունենալով, որ Պաշտպանը տեղամասային ընտրական հանձնաժողովներում այդ խախտումների կանխմանն ուղղված գործողություններ իրականացնելու իրավասություն չունի, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականություն ունեն վերադաս ընտրական հանձնաժողովները, նախատեսվում է տեղամասային ընտրական հանձնաժողովներից ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների կապակցությամբ անմիջապես ահազանգել կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և հետամուտ լինել նրանց կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելուն», տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, «պաշտպանի կողմից արագ արձագանքվելու է նաև ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից հնարավոր անգործությունը, այն է` ընտրողների ցուցակներից դուրս մնացած ընտրողներին լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու համար համապատասխան տեղեկանք չտրամադրելու, հանձնաժողովների բնականոն գործունեությունը խաթարող հակահասարական երևույթները չկանխելու, ստացված հաղորդումներին ընթացք չտալու և այլ դեպքերը»:
