ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Միավորելու վերջին փորձը
Ազգային Ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը մայիսի 4-ին հայտարարել է, որ վերջին փորձն է ձեռնարկելու ընդդիմության առաջնորդներին միավորելու ուղղությամբ, փորձելով նրանց բացատրել, որ մի քանի մանդատ փախցնելու փոխարեն քաղաքական ուժի համար ավելի շահեկան է մտածել ազգի առաջ ծառացած խնդիրների մասին: Եթե ընդդիմությունը ընտրությունից մեկ շաբաթ առաջ չօգտագործի միանալու վերջին շանսը եւ ընդդիմադիր կուսակցություններն ինչ որ մեկ ուժի օգտին չհրաժարվեն ընտրությանը մասնակցելուց եւ կոչ չանեն ընտրողին ձայն տալ մեկին, ապա 2007 թվականի ընտրությունը չի լինի ոչ բախտորոշ ոչ վճռական: Պարույր Հայրիկյանն այդ առումով ողջունել է ընտրությունից դուրս գալու ՀՀՇ որոշումը: ԱԻՄ նախագահի դրական է գնահատել նաեւ միասնական գործողություն սկսկելու մասին Իմպիչմենտ դաշինքի, Հանրապետություն կուսակցության եւ Նոր Ժամանակներ կուսակցության նախաձեռնությունը, ասելով, որ այդ գորխընթացին հետեւում է հաճույքով:
