Նվերը կարող է եւ արդյունքի չբերել

Նախընտրական քարոզչության համար ՀՀ մարզեր այցելած «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները արձանագրել են մի ցավալի իրողություն. շատ ընտրողներ ախեցած են եւ ոմանք ավելի են խորացնում այդ վախը:

«Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի երկորդ հորիզանականում գնտվող Լարիսա Ալավերդյանը մայիսի 4-ին լրագրողներին ներկայացրեց մի օրինակ: Գյումրիում, 130 ուսուցիչներից հավաքել են անձնագրերը, պատճենահանել, վերադարձրել եւ հայտարարել, թե «մենք իմանալու ենք, թե ում օգտին եք քվեարկելու»: Աշխատանքը կորցնելու ահից, ուսուցիչները համաձայնել են ձայն տալ այն կուսակցության օգտին, ում կասեն վախեցողները: Մարդկանց խաբում-վախեցնում են նաեւ Գյումրիում: Ընտրություններին մասնակցնելու մասին հիշեցնող ծանուցագիրը շտրիխ-կոդ ունի եւ մարդկանց հավատացնում են, թե այդ կոդով հնարավոր է որոշել, թե ով ում օգտին է քվեարկել: «Ժառանգությունը» կոչ է անում ակտիվ մասնակցել ընտրություններին եւ հստակ հասկանալ, որ միակ որոշողը ՀՀ քաղաքացին է: Նույն կոչը երկու ժամ անց արեց ԿԸՀ անդամ Համլետ Աբրահամյանը. «Մենք ապահովում ենք ընտրության գաղտնիությունը: Ոչ ոք չի կարող իմանալ, թե ով ում օգտին է քվեարկել: Ընտրեք ձեր խղճի մտոք: Ընտրության արդյունքը կախված է ընտրողից»:

Համլետ Աբրահամյանը սակայն, դժվարացավ ասել, թե համայնքին նվիրված մեքենան, բակի ասֆալտապատումը, կամ շենքերի մուտքերի նորոգումը կարելի է համարել ընտրակաշառք: Ամեն դեպքում թվարկվածները «ոչ ցանկալի երեւույթներ են, որոնց պետք է խուսափեն կուսակցությունները»:

Համլետ Աբրահամյանը չի կարծում, թե նախընտրական շրջանում նվիրատվությունների աննախադեպ աճն ու ծավալը կարելի է համարել ընտրողի ազատ կամքի սահմանափակում, քանի որ ընտրողը պարտադրված չէ ընտրել նվերներ բաժանող կուսակցությանը: «Ժողովուրդը շահում է: Բայց ես կարող եմ հարցնել, եթե մեքենա է նվիրում, որտեղից այդ մեքենան, որ նվիրում է եւ ձայնս տամ ոչ նվիրողին»: Համլետ Աբրահամյանը հայտարարեց, որ ոչ իրեն ոչ իր բարեկամներին ոչ ոք չի այցելել, ընտրակաշառք չի առաջարկել, իրենց բակն էլ «ինչպես քանդված կար, այդպես էլ քանդված մնում է»: