ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պատգամավորը հետ է վերցրել ստորագրությունը
ՀՀ ԱԺ 27 պատգամավորներ դիմել էին ՀՀ Սահմանադրական դատարան «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով: Սակայն ապրիլի 29-ին ՍԴ տեղեկացրել է, որ հարցը վարույթ չի ընդունվի, քանի որ մեկ պատգամավոր հետ է կանչել իր ստորագրությունը, եւ ՍԴ դիմելու համար նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն չկա: Այդ պատգամավորը Էմմա Խուդաբաշյանն է: Տեղեկացնենք, որ Էմմա Խուդաբաշյանը պատգամավոր է լինելու եւս 10 օր:
Source Url:
