7 միլիոն դոլար սեվանա լճի մաքրության համար

Այսօր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ենթակառուցվածքների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Օբեկը ապրիլի 26-ին ստորագրեցին 7 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որն ուղղված է Սեւանա լճի շրջակայքում գտնվող 5 համայնքների կեղտաջրերի մաքրման ծառայություն¬ների բարելավմանը: