ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայում կան առողջ մոտեցումներ
Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է Թուրքիայի հասարակության մեջ այն փորձերը, երբ կասկածի տակ է առնվում պետության պաշտոնական տեսակետը եւ դիրքորոշումը եւ բարձրաձայնում Թուրքիայի` իր պատմությանը դեմ հանդիման գնալու անհրաժեշտությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով թուրք հասարակության մեջ դրական իրողությունների մասին, հիշեցնում է, որ 1915 թվականին իր տատին կոտորածից փրկել է հենց թուրք մի ընտանիք. «իր անվտանգության, իր առողջության, իր ճակատագրի հաշվին եւ ցույց տվեց, որ մարդասիրական արժեքներ կային այն ժամանակ»: Եվ այսպես «հազարավոր դրվագներ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ Հայաստանը պետք է դառնա ԵՄ անդամ եթե ոչ Թուրքիայից առաջ, ապա առնվազն Թուրքիայի հետ զուգահեռ:
Source Url:
