ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հարցում. 5 տոկոսը հաղթահարում են 6 կուսակցություն
Բրիտանական Populus ընկերության տնօրեն Էնդրյու Կուպերը, ներկայացնելով հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքները, մամուլի ասուլիսում հայտնել է, որ եթե Հայաստանի խորհրդարանի ընտրությունը տեղի ունենար այս հանգստյան օրերին, Հանրապետական կուսակցությունը կհավաքեր ընտրողների ձայների 31 տոկոսը:
Ըստ այդ հարցման, ընտրողների 27 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Բարգավաճ Հայաստանին, 11 տոկոսը` Օրինաց երկրին, 8 տոկոսը` Դաշնակցությանը, 7 տոկոսը` Ազգային միաբանությանը եւ 5 տոկոսը` ՀԺԿ-ին: Մյուս կուսակցությունները, համաձայն Կուպերի, միասին հավաքել են հարցվածների 11 տոկոսի ձայները:
Source Url:
