ԱՊՀ դիտորդները ժամանում են

Ապրիլի 19-ին Երեւան են ժամանելու ԱՊՀ ՄԽՎ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման` ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահ Անատոլի Տորշինի և ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովի գլխավորած պատվիրակության անդամները:

Ապրիլի 19-ին նախատեսված են պատվիրակության հանդիպումները ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի, ՀՀԿ, ՀՅԴ, ՄԱԿ, «Արդարություն», «Ազգային միաբանություն», «Օրինաց երկիր» խմբակցությունների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ: Իսկ ապրիլի 20-ին նախատեսված են պատվիրակության հանդիպումները ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Պատվիրակությունը հանդիպում կունենա նաեւ ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման եւ մարդու իրավունքների պահպանման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան գրասենյակում: