ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կանխավճարային քարտերի պայմանագրարերը վտանգավոր չեն
Արմենտել ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը ապրիլի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նաեւ հայտարարել է, որ բջջային կապի կանխավճարային քարտերի պայմանագրային տրամադրումը վատ չի անդրադառնա քաղաքացիների վրա: Նա ասել է, որ պայմանագրային հանգամանքը որեւէ կերպ չի ազդի քարտի միացման արագության եւ ծառայության որակի վրա: Հայաստանի տարածքում բջջային կապի կանխավճարային քարտերը 2007 թվականի հուլիսի 1-ից բաժանորդներին են վաճառվելու պայմանագրով,իսկ մինչ այդ առանց պայմանագրի ձեռք բերած բաժանորդների հետ պայմանագրերը բջջային կապ մատուցող ընկերությունները պետք է կնքեն մինչեւ 2007 թվականի նոյեմբերի 1-ը: Այդ որոշումը կայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Որոշման ընդունումը հանձնաժողովը պայմանավորել էր հանրային եւ պետական անվտանգության շահով: «Ես կարծում եմ, որ եթե մարդը ահաբեկիչ չէ եւ չունի չար ծրագրեր երկրում հեղաշրջում անելու վերաբերյալ, ապա նրա համար վախենալու ոչինչ չկա», ասել է Բլիզնյուկը: Արմենտելը գուցե հանձնաժողովին խնդրի երկարաձգել պայմանագրերը կնքելու գործընթացը, քանի որ ընկերության թողունակությունը գուցե առաջացնի դրա կարիքը::
Ղ-Տելեկոմ ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ապրիլի 4-ին հայտարարել է, որ իր ղեկավարած ընկերությունը ժամանակին կհասցնի կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի օրերս կայացրած որոշումը, համաձայն որի Ռալֆ Յիրիկյանը հրաժարվել է մեկնաբանել, թե կանխավճարային քարտերի տրամադրման նորամուծությունն ինչ ազդեցություն կունենա քաղաքացիների վրա:
