ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների ուսուցման համակարգ
Հայաստանի եւ ՅՈւՆԵՍԿՕ-ն համագարծակցում են Հայաստանում մարդու իրավունքների ուսուցման համակարգ ձեւավորելու հարցում եւ քայլերից հերթականը համատեղ մշակվող նոր ձեռնարկն է մարդու իրավունքների մասին, «Կրթություն-Մարդու իրավունքներ-հասարակություն. խնդիրներ եւ հեռանկարներ» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը:
Բացի ձեռնարկների հրատարակումից, կկազմակերպվեն նաեւ գիտաժողովներ: 2001 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Մարդու իրավունքներ» առարկան մտել է պարտադիր ծրագրի մեջ:
Source Url:
