ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առավելապես տղամարդկանցով կազմված հանձնաժողովը մերժեց կանանց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 27-ին տեղի ունեցած նինստի ընթացքում քննարկել եւ մերժել է «Շնորհալի կանանց «Որթատունկ» միություն» բարեգործական կազմակերպության դիմումը, որ վերաբերել է խորհրդարանի ընտրությանը դիտորդական առաքելություն իրականացնելուն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, առաջնորդվելով Հայաստանի ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին կետով եւ հիմք ընդունելով 28-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, որոշեց մերժել «շնորհալի կանանց» գրանցումն իբրեւ դիտորդ, քանի որ կազմակերպության կանոնադրական խնդիրներում ներառված չեն ժողովրդավարության եւ մարդու իրավունքի պաշտպանության հարցեր:
Source Url:
