ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրության համար առկա են բոլոր պայմանները
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը մարտի 27-ին հայտարարել է, որ Հայաստանը 2007 թվականի ընտրությանը սկսել է պատրաստվել դեռեւս երեք տարի առաջ: «Փոփոխություններ կատարվեցին Ընտրական օրենսգրքում, տեղի ունեցավ ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստում», ասում է Գարեգին Ազարյանը, նշելով, որ միջազգային չափանիշին համապատասխան ընտրության համար Հայաստանում առկա են բավարար պայմաններ, այդ թվում եւ օրենսդրական դաշտ:
Բայց դա բավարար չէ արդար քվեարկություն իրականացնելու համար, կարծում է ԿԸՀ նախագահը: Նրա գնահատմամբ, թափանցիկ ընտրության համար կարեւոր է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, իշխանության եւ դիտորդական առաքելությունների գործակցությունը:
Source Url:
