ԵԽԽՎ 41 դիտորդ մեծամասնական ընտրատարածքներում

Հայաստանի ընդդիմության շրջանում երկար եւ անհաջող դեգերումներից հետո, 41-ի գաղափարը թերեւս իր բարեհաջող հանգրվանն է գտել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, բայց ի տարբերություն ընդդիմության, ԵԽԽՎ-ն 41 մեծամասնական թեկնածուի գաղափարը թերեւս վերածել է 41 դիտորդի գաղափարի: Հայաստանում ԵԽ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան մարտի 27-ին Երեւանում հայտարարել է, որ խորհրդարանի ընտրության օրը` մայիսի 12-ին, Հայաստանում կաշխատի ԵԽԽՎ 41 հոգանոց դիտորդական առաքելությունը: Սակայն այդ օրից բացի, ԵԽԽՎ-ն դիտարկելու է նաեւ նախընտրական շրջանը, բայց դա արդեն առանձին պատվիրակությամբ: