ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թեկնածուների քանակը նվազում է
Մարտի 22-ի դրությամբ եւս երկու հոգի է հրաժարվել Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի մայիսի 12-ի ընտրությանը մեծամասնական ընտրակարգով մասնակցելու իր հայտից: Թիվ 8 ընտրատարածքում պայքարից հրաժարվել է ՕԵԿ թեկնածու Սոնյա Գեւորգյանը: Իսկ թիվ 23 ընտրատարածքում թեկնածությունը հանել է «Դաշինք» կուսակցության առաջադրած թեկնածու անկուսակցական Վիկտոր Հակոբյանը:
Source Url:
