ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ծառատունկ հանրապետության հրապարակում
Երեւանի քաղաքապետարանը 5,8 միլիոն դրամ է հատկացրել Հանրապետության հրապարակում ծառեր տնկելու համար: Հանրապետության հրապարակի 60 կնձնիների տեղը տնկվելու է նույնքան ակացիա, որոնք ավելի լավ են տանում շոգն ու ցուրտը: Երեւանի քաղաքապետի որոշումով ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով, որի կազմում են քաղաքապետարանի եւ բուսաբանական այգու աշխատակիցներ: Ծառերի փոփոխության պատճառը կնձնիների տարիքն է, որոշների դեպքում` մինչեւ 45 տարեկան: Ակացիաները, որոնք փոխարինելու են դրանց, երեք տարեկան են, բարձրությունը 1,5-1,8 մետր: Մինչեւ հունիս նրանք կաճեն եւս 60-80 սանտիմետր: Ծառատունկը կսկսվի մարտի 22-ին, եւ կտեւի մոտ 10 օր:
Source Url:
