ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արտասահմանցիները քրեական ամփոփագրերում
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը մարտի 19-ին հայտարարեց, որ 2007 թվականի առաջին երկու ամիսներին Երեւան քաղաքում արձանագրվել է արտասահմանյան երկրների քաղաքացիների նկատմամբ եւ նրանց կատարած 19 հանցագործություն: Այս ընթացքում Երեւանում գրանցվել է ընդամենը 659 հանցագործություն: Արտերկրի քաղաքացիների նկատմամբ կատարվել են մեկ ավազակություն, 10 անձնական ունեցվածքի գողություն, չորս մարմնական վնասվածք եւ այլ հանցագործություններ: Տուժածների մեծ մասը` 5 հոգի, Իրանի քաղաքացիներ են: Երեք տուժած ԱՄՆ քաղաքացի է, երկուսը` Սիրիայի, մեկական` Վրաստանի, Գերմանիայի եւ Իրաքի քաղաքացիներ:
Օտար երկրների քաղաքացիները կատարել են 3 հանցագործություն` մարմնական վնասվածք, վրաերթ, անձի առեւանգում: Կատարողների մեծ մասը էլի Իրանից են` 5-ը: Մեկը Հնդկաստանի քաղաքացի է:
