Դիտորդները չպետք է խանգարեն հանձնաժողովականներին

ՀՀ ԱԺ եւ ԱԳՆ-ն մայիսի 12-ի ՀՀ ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավերներ ուղարկել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին, ԵԽ խորհրդարանական վեհաժողովին ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովին, ԱՊՀ գործադիր կոմիտե եւ այլ կառույցների: Սա նկատի ունենալով Հայաստանի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 14-ին որոշեց ԱԺ ընտրություններին միջազգային դիտորդ լինելու հրավերներ ուղարկել հետեւյալ անձանց. ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանի հանրապետությունում հավատարմագրված եւ Երեւանում նստավայր ունեցող օտարերկրյա դեսպաններին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին, ՀՀ-ում եվրոպային խորհրդի գլխավոր քարտուղարի հետուկ ներկայացուցչին, International IDEA հայաստանյան գրասենյակի ղեկավարին, IFES-ի ղեկավարին եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: ըստ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի, մայիսի 12-ի Աժ ընտրությանը կմասնակցի մոտ 1000 կարճաժամկետ միջազգային դիտորդ: Գարեգին Ազարյանը դեմ չէ դիտորդների մեծ թվին, պարզապես «հանձնաժողովները պետք է հնարավորություն ունենա աշխատել»: