ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կոռուպցիայի դեմ պայքարի երկամյա ծրագիր
Եվրասիա հիմնադրամը Հայաստանում սկսում է կոռուպցիայի դեմ պայքարի երկամյա ծրագիր 300 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Ծրագրին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել ՄԱԿ Ժողովրդավարության հիմնադրամը եւ USAID-ը: Ծրագրի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարում պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դերի բարձրացումն է: Նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն ցանց, որը բաղկացած կլինի այս ոլորտների ներկայացուցիչներից` մշակելու եւ իրականացնելու համատեղ հակակոռուպցիոն ռազմավարություն:
Source Url:
